Վա՞տ կլինի բա. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանին ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել


Վա՞տ կլինի բա. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանին ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել
Փետրվար 9 13:01 2018

Ալիևը ղալլաթ կանի. այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իր երկրի ռազմավարական նպատակներից է «Երևանի և Զանգեզուրի վերադարձը»։

«Էս փուլում չի, որ հայտարարում ա, միշտ էլ ասել ա», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց Սարոյանը։

Անդրադառնալով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ ա, ստից «մուտիլովկա» են անում։ Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են՝ առանց մտածել։ Վերջը պետք է ժողովրդին ճիշտն ասել, վարչապետն ա պատասխանատու, վերցնում ա իրա վրա անվտանգությունը»։

Դիտարկմանը, որ «Ելք»-ի պնդմամբ այս քայլն արվում է, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, Սարոյանն ասաց. «Վա՞տ կլինի բա: Բա մեզի տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք: Վա՞տ ա ղեկավարում երկիրը, դարձել եք ջարդված պլաստինկա, նույն հարցերը անընդհատ տալիս եք»: