Սադոյանն ընտրվել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ


Սադոյանն ընտրվել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
Փետրվար 8 20:35 2018

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Կենտրոն տարածքային կազմակերպությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ու ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի անդամներ:
Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ընտրվել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից: