Այսօր հաղթել է արդարադատությունը


Այսօր հաղթել է արդարադատությունը
Փետրվար 9 08:37 2018

Ժամանակին, փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած Մարտուն Փանոսյանի կողմից ինքնակարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում էր ներկայացվել փաստաբանների պալատ, որում չնայած նշվում էր, որ ինքը դիմում է պալատ ինքն իրեն պատասխանատվության ենթարկելու նկրտումներով, սակայն դիմումի բովանդակության մեջ ուղղակիորեն պահանջ էր ներկայացվում Լուսինե Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ընդ որում, այդ դիմումի հիման վրա Լուսինե Սահակյանը պալատի խորհրդի կողմից ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության։

Եվ ահա, այսօր, կայացվել է մի դատական ակտ, որով ես չեմ հաղթել որպես ներկայացուցիչ, չի հաղթել նաև Լուսինե Սահակյանը որպես հայցվոր, այլ հաղթել է արդարադատությունը, մասնավորապես՝ անվավեր է ճանաչվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբան Լուսինե Սահակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացված որոշումը։

Եվ այո, գոյություն ունի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, իսկ այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր, ի դեմս Հայարփի Զարգարյանի, ում համար արդարադատությունը դա ուղղակի բառ չի։

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը:



loading...