Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՊՊԾ գնդում նշանակումներ են արվել


Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՊՊԾ գնդում նշանակումներ են արվել
Փետրվար 8 20:33 2018

ՀՀ Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել։

Մասնավորապես Armday.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում նոր նշանակումներ են կատարվել։ Տեղեկությունը մեզ  հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.«Ոստիկանության պետի հրամանով ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Հայկ Բրգանունցը»։

Էդգար Ջանոյանը նաև ասաց, որ համալրվել է ևս մեկ պաշտոն։ Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետներ) հրամանատար է նշանակվել Հայկազ Ճոմարդյանը, ով նույնպես ՊՊԾ գնդի ծառայող է և սպասարկում էր Կենտրոն վարչական տարածքը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։

 



loading...