Կարեն Կարապետյանին քննադատող հետույքաբնակներին ցանկանում եմ հիշեցնել, որ վարչապետին հաջողվեց աննախադեպ տնտեսական աճ ապահովել


Կարեն Կարապետյանին քննադատող հետույքաբնակներին ցանկանում եմ հիշեցնել, որ  վարչապետին  հաջողվեց աննախադեպ տնտեսական աճ ապահովել
Փետրվար 9 04:15 2018

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Երեկ վարչապետը հայտարարեց իր խոստման կատարման մասին՝ նշելով, որ անցած տարի իրականացվել է 850 միլիոնից ավելի ներդրումներ։
Իրականում սա աննախադեպ բարձր ցուցանիշ է` նախորդ տարիների հետ համեմատած, ինչը վկայում է ոչ միայն վարչապետի նախընտրական խոստումները պահելու մասին, այլ` նրա, որ երկրում ակնհայտ տնտեսական ու ներդրումային աշխուժություն է տեղի ունենում։
Ցավալի է միայն որ որոշ իրենց "լրատվամիջոց" անվանողները ամենապրիմիտիվ ու դիլետանտական եղանակով փորձեցին շահարկել այդ թեման՝ առաջ բերելով էկոնոմիկայի նախարարության 500 մլն ցուցանիշը ու համադրելով դա վարչապետի 850 մլն-ի հետ։ Եթե նշված անձիք կամ մեդիաները մի փոքր նեղություն քաշեին ու ուսումնասիրեին հարցը, ապա կտեսնեին, որ բազմիցս նշվել է, որ 500 մլն թիվը՝ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգային ծրագրերն են և այդ թիվը Կարեն Կարապետյանի հնչեցված ծավալի ընդամենը մի մասն է, քանի որ այստեղ ներառված չեն տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական և նրանց կողմից համակարգվող մասնավոր ծրագրերը։
Ցավալի է, որ որոշ մարդկանց ու մեդիաների մոտ այս ամենը ստուգելու համար բավարար մասնագիտական պրոֆեսիոնալիզմ չկա։ Կամ էլ, ինչը ավելի հավանական է՝ իրենց գործը ուղիղ հակառակն է՝ չնկատել ու լռեցնել ակնհայտ փաստերը։


Ի դեպ` վարչապետ Կարեն Կարապետյանին քննադատող հետույքաբնակներին և պատվերով համերգ տվողներին ցանկանում եմ հիշեցնել, որ վարչապետին հաջողվեց վերջին տարիների համեմատ` 7 տոկոսից ավել աննախադեպ տնտեսական աճ ապահովել, մի քանի անգամ ավելացնել արտահանումների և ներկրումների ծավալները, իրական պայքար ծավալել ուռճացած պետական ապառատը կրճատելու և համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ...


Իսկ թե ինչու սոցիալական բոլոր շերտերը իրենց վրա չեն զգում կառավարության արձանագրած թվերի արյունքները, ապա դա ևս հասկանալի է, քանզի տարիներ շարունակ տնտեսական ծանր պայմաններ ապրած Հայաստանը զարգացնելու և սոցիալական բոլոր շերտերի կյանքը բարելավելու համար մեկ տարվա տնտեսական հաջողությունները բավարար չեն, այլ անհրաժեշտ են ձեռք բերված հաջողությունները շարունակել նաև առաջիկա տարիներին, մանավանդ, որ 2017-ի տնտեսական ցուցանիշները լավ հիմք են ապագայի հաջողությունների համար:
Վստահ եմ` արձանագրված հաջողությունները տեսնում են նաև վարչապետին քննադատողները, բայց չեն կարող դրանց մասին բարձրաձայնել, քանզի իրենց տերերն ու պատվիրատուները իրենց առջև այլ խնդիր են դրել...