Հունվարի խոշոր հրդեհները Հայաստանում


Հունվարի խոշոր հրդեհները Հայաստանում
Փետրվար 8 18:30 2018

2018 թվականի հունվարին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 124 հրդեհ` 36 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 1 մարդ: Այդ մասին հայտնում է ԱԻՆ 911tert-ը։

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության տվյալներով, խոշոր հրդեհներից են`

5 հունվարի, քաղաք Երեւան, Շիրակի 62/3, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 8 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

9 հունվարի, Լոռու մարզ, գյուղ Քարինջ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում:

13 հունվարի, Կոտայքի մարզ, գյուղ Նոր գյուղ, «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 100 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:

17 հունվարի, Տավուշի մարզ, գյուղ Գոշ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 2 160 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում:

20 հունվարի, Արարատի մարզ, գյուղ Նորակերտ, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 4 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում: