Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)


Ռուսաստանում կրպակի հրդեհի հետեւանքով հայ տղամարդ է մահացել (տեսանյութ)
Փետրվար 8 15:16 2018

Ռուսաստանում՝ Ռյազան քաղաքի Չկալով փողոցի վրա, կրպակ է հրդեհվել, ինչի հետեւանքով հայ տղամարդ է մահացել։ Կրպակը նրան էր պատկանում։

ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը եւ մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից եւ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր չեն հայտնաբերվել:

Այրված տղամարդը երկու դուստր ունի։