«Գաղտնի ներելը ո՞րն է». Մարուքյան


«Գաղտնի ներելը ո՞րն է». Մարուքյան
Փետրվար 8 12:31 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ներման մասին» օրինագծից եզրակացրել է, որ նախագահի ինստիտուտը նսեմացնելու գործընթաց է սկսվել։

«Իմաստը ո՞րն էր նախագահի ինստիտուտ ստեղծելու։ Կար վարչապետ, ամեն ինչ կենտրոնացված է նրա ձեռքում։ Ինձ մոտ տպավարություն է, որ սկսվել է նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց։ Եվ դրա շրջանակներում ներման ինստիտուտը նախագահի ձեռքից վեցրնում են», - այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Ներման մասին» օրինագիծը, հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը պնդում է, որ ներում շնորհելու մասին հրամանագրերը պետք է լինեն հրապարակային։

«Կառավարությունը հակադարձում է, թե հրապարակային դարձնելով հրամանագիրը կաշկանդում ենք նրան, բայց ես գտնում եմ, որ հանրային կարծիքը, հանրության տեղեկացված լինելու իրավունքը ավելի բարձր է։ Հանրությունը պետք է իմանա, թե ՀՀ նախագահը ում է ներել, ում առաջարկությամբ է ներել և ինչ հանցագործություն կատարած անձի է ներել։ Մենք պետք է իմանանք, որովհետև Հայաստանում շատ վատ փորձ ունենք։ Պաշտոնապես ասեք՝ ով է ներվում, ինչի համար», - հայտարարեց Մարուքյանը։

Ավելին, ըստ պատգամավորի, նախագահը կուսակցական չէ և կաշկանդվելու որևէ պատճառ չունի։

«Գաղտնի ներելը ո՞րն է», - հարցրեց պատգամավորը։