Տրամադրվա՞ծ էիք քննարկել կենտրոնական բանկի հետ


Տրամադրվա՞ծ էիք քննարկել կենտրոնական բանկի հետ
Փետրվար 8 12:09 2018

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և մի շարք նախագծերի փաթեթում փոփոխություններ իականացնելու որոշման նախագիծը:
Նա ներկայացրեց, որ նոր օրենքի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ միջազգային պայմանագրերի կնքան ընթացակարգերի վերանայման անհրաժեշտությամբ: «Որոշման ընդունմամբ ՀՀ կառավրության կողմից հավանություն կտրվի ներայացրած օրենդրական նախաձեռնությանը և այն կներկայացվի Ազգային ժողով»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագծով նախատեսված սկզբունքային փոփոխությունները, ըստ որոնց՝ պայմանագրային նախագծային և ուժի մեջ մտնելու ընթակարագրեի փոփոխություն է նախատեսվում և կառավարությա քննարկմանը ներկայացվում է միայն համաձայնեցված նախագիծ ստրագրման որոշոմ կայացնելու նպատակով: Նա նշեց, որ ԱԺ-ի կողմից միջազգային պայմանագիրը վավերացվում, կասեցվում, չեղարկվում է օրենքով, նախկինում վավերացվում որ ԱԺ-ի կողմից:

«Պարոն վարչապետ կխնդրեի նաև եկու օր ժամկետ մեկ հարց կա, որ պետք է քննարկենք ֆինանսների նախարարության և նախագահի աշխատակազմի հետ»,-ասաց փոխնախարարը:
Ի դեպ Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ իրենց հետ էլ նախագիծը չեն քննակել և խնդրեց իրենց հետ էլ քննարկել և վարչապետը հարցրեց.«Տրամադրվա՞ծ էիք քննարկել կենտրոնական բանկի հետ, ի սկզբանե՞» և ստացավ դրական պատասխան Շավարշ Քոչարյանից:
«Ոնց կարելի է անտեսել Կենտրոնական բանկին»,-ասա փոխնախարարը: