Փոխանակ երկրի անվտանգությունից խոսեն, ընկել են ընտրությունների, ծխախոտի հետևից


Փոխանակ երկրի անվտանգությունից խոսեն, ընկել են ընտրությունների, ծխախոտի հետևից
Փետրվար 8 11:52 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Եթե ընդդիմությունը կկարողանա ապացուցել, որ ավելի լավ է իր առաջարկած տարբերակը, բնականաբար, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ։ Բայց ես ուսումնասիրություններ իրականացրել եմ ու չեմ կարծում, որ դրանում նոր բան կա։ Մտածում եմ հետևյալը՝ ընդդիմադիր են՝ պիտի որոշակի ընդդիմադիր խնդիրներ արծարծեն»: Այս մասին, այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Դիտարկմանը, որ իրենց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ևս դեմ է ռեյտինգային ընտրական համակարգին, Գալուստ Սահակյանն ասաց, որ իր կարծիքով հիմա վելի կարևոր խնդիրներ կան, որոնց մասին պետք է խոսել։

«Ամենակարևորը երկրի անվտանգությունն է։ Երբեմն ես մտածում եմ՝ էս ինչ դառավ մեր ժամանակները, որ թողել են մեր երկրի անվտանգությունը, երիտասարդ տղաներին, որ ամեն օր զոհվում են ու փոխանակ այդ խնդիրների մասին խոսեն, ընկել են ընտրությունների, ծխախոտի և այլի հետևից», - նշեց նա։