Մարզերում խորհրդանիշերի հարցում խայտաբղետ պատկեր է. Կարապետյան


Մարզերում խորհրդանիշերի հարցում խայտաբղետ պատկեր է. Կարապետյան
Փետրվար 8 11:25 2018

ՀՀ մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշերը: ՀՀ կառավարության  նիստում նշեց  վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ նման խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշերը իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին», - նշեց Կարապետյանը: 

Ըստ նրա  ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը:

Վարչապետը մշակույթի նախարարին ու մարզպետներին հանձնարարեց երկուամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի ու քաղաքաների խորհրդանիշերի, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցների ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման ու դրանց տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ:

«Իրականում այստեղ շատ խայտաբղետ պատկեր ունենք», - նշեց Կ. Կարապետյանը: