Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում


Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում
Փետրվար 7 23:29 2018

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:Ինքնաթիռը Մոսկվայից Գյումրի էր թռչում:

«Օդանավի հրամանատարը տեղեկացրել է ուղևորներից մեկի պահվածքը կայունացնելու անհնարինության մասին, ով, ալկոհոլը չարաշահելով, վեճի է բռնվել ինքնաթիռում: Անձնակազմը մոտակա օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարելու հայցով է դիմել»,- նշել է աղբյուրը:

Նա հավելել է, որ հարկադիր վայրէջքը կատարվել է Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ինքնաթիռը Ռուսաստանի հարավում է եղել: Կատաղի ուղևորին փոխանցել են իրավապահ մարմինների աշխատակիցներին:



loading...