Նյու Յորքը՝ NBA-ի ամենաթանկ ակումբ


Նյու Յորքը՝ NBA-ի ամենաթանկ ակումբ
Փետրվար 7 23:17 2018

Forbes ամսագրի վարկածով երրորդ տարին անընդմեջ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ամենաթանկ ակումբ է ճանաչվում «Նյու Յորքը»: Այն գնահատվում է 3.6 միլիարդ դոլար:

Ասոցիացիայի ակումբների միջին արժեքն աճել է 22 տոկոսով և կազմում է 1.65 միլիարդ: Վերջին 5 տարում այդ ցուցանիշն աճել է երեք անգամ:

«Լեյքերսը» գնահատվում է 3.3 միլիարդ, «Գոլդեն Սթեյտը»՝ 3:1, «ՉԻկագոն»՝ 2.6, «Բոստոնը»՝ 2.5, «Բրուքլինը»՝ 2.3, «Հյուսթոնը»՝ 2.2, «Կլիպերսը»՝ 2.15, «Դալասը»՝ 1.9, «Մայամին»՝ 1.7: