Տղամարդը 144 հազար եվրոն հետանցքի մեջ թաքցրած մտել է Թուրքիա. նրան վիրահատել են


Տղամարդը 144 հազար եվրոն հետանցքի մեջ թաքցրած մտել է Թուրքիա. նրան վիրահատել են
Փետրվար 7 16:31 2018

Ալժիրցի 67–ամյա գործարարը 144 հազար եվրոն բժիշկի օգնությամբ թաքցրել է հետանցքում եւ մուտք գործել Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝   ալժիրցի գործարարը փորձել է շրջանցել Ալժիրի օդանավակայանում գործող տարադրամ դուրս հանելու արգելքը եւ 144 հազար եվրոն թաքցրել է հետանցքում  ու մուտք է գործել Թուրքիա։ Հյուրանոց հասնելուն պես՝ նա փորձել է հանել փողերը, սակայն չի կարողացել, ավելին, հետանցքում ցավերի պատճառով շտապօգնություն է կանչել։

Բժիշկները ուշագնաց ալժիրցու հետանցքում ինչ–որ բաներ են տեսել եւ շտապ վիրահատություն են իրականացրել՝ դուրս բերելով թաքցրած գումարը։ Ապշած բժիշկները արագ ոստիկանություն են հայտնել։

Ալժիրցին կանգնել է դատարանի առաջ՝ պնդելով, որ զբաղվում է ոսկու առեւտրով եւ Թուրքիա է եկել ոսկի գնելու նպատակով։

Դատարանում նրան պարզաբանել են, որ Թուրքիա ցանկացած չափի գումար կարելի է մտցնել, սակայն նման ձեւով երկիր գումար մտցնելը չի կարելի։

Գումարը բռնագրավվել են, իսկ ալժիրցուն հետ ենուղարկել իր երկիր։