Խախտելով էթիկետը․ Մելանիա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ (տեսանյութ)


Խախտելով էթիկետը․ Մելանիա Թրամփը հրաժարվել է լուսանկարվել ամուսնու հետ (տեսանյութ)
Փետրվար 7 17:40 2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հաճախ է հանրության առաջ ցույց տալիս իր ու ամուսնու միջեւ առկա խնդիրները՝ շրջանցելով բոլոր տեսակի կանոնները։ Այս անգամ էլ նա խախտել է էթիկետը՝ հրաժարվելով լուսանկարվել ամուսնու հետ։

Թրամփներն իրենց որդու՝ Բարոնի հետ մեկնել են Ֆլորիդա։ Իջնելով ինքնաթիռից՝ նրանք պետք է մի փոքր սպասեին, լուսանկարվեին, նոր շարունակեին ճանապարհը, սակայն Մելանիան հրաժարվել է ու միանգամից մեքենան նստել։

Սա բուռն քննարկումների առիթ է դարձել՝ բորբոքելով խոսակցությունները, թե ԱՄՆ նախագահի ամուսնությունը կործանման եզրին է։