Լուրջ փաստեր. Արդյոք կարդարացվի՞ Վահագն Աբգարյանը․ «Ժամանակ»


Լուրջ փաստեր. Արդյոք կարդարացվի՞ Վահագն Աբգարյանը․ «Ժամանակ»
Փետրվար 7 09:22 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս ձերբակալված եւ կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․ «Վահագն Աբգարյանը անմեղ է, եւ ես դա կապացուցեմ»:

Փաստաբանը նշեց, որ այս ամբողջ աժիոտաժի իմաստն այն է, որ Քննչական կոմիտեն ցույց տա, թե հանցավոր խմբավորում է բացահայտել։

Ճարոյանը նշեց նաեւ, որ Վահագնի հայրը լուրջ կասկածներ ունի ԱԱԾ-ի կողմից իրականացված երկու գաղտնալսումների մասին, որը, ըստ էության, մեղադրյալի եւ նրա ծնողների միջեւ հեռախոսային խոսակցությունն է, սակայն ձայնագրության մեջ ներկայացված անձը Ալավերդցի Վահագի հայրը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում