Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին․ «Հրապարակ»


Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին․ «Հրապարակ»
Փետրվար 7 08:23 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդեւան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...