Ռոնալդո. Նեյմարը շուտով Ոսկե գնդակ կնվաճի


Ռոնալդո. Նեյմարը շուտով Ոսկե գնդակ կնվաճի
Փետրվար 6 23:43 2018

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին.

«Նեյմարն ունի բոլոր տվյալները, որպեսզի նվաճի «Ոսկե գնդակը»: Նա խաղում է հիանալի ակումբում, որն այս տարի գեղեցիկ ու լավ ֆուտբոլ է ցուցադրում: Հասկանալի է, որ նա անհավանական ճնշում է զգում, բայց վստահ եմ, որ Նեյմարը կհաղթահարի այս ամենը»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է «Sportsmole»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը նշել է ծննդյան 26 ամյակը:



loading...