Վ. Գասպարյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել Վայքում եւ Սյունիքում


Վ. Գասպարյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել Վայքում եւ Սյունիքում
Փետրվար 6 23:01 2018

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն արդեն մի քանի օր է փոփոխություններ է կատարում համակարգում:

Այսօր եւս ոստիկանապետի հրամանով նշանակումներ են եղել, մասնավորապես՝ Վայքում եւ Սյունիքում: Սույն տեղեկատվությունը Armday.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Մասնավորապես Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը, որը մինչ ադ զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: 

Վ. Գասպարյանի  մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Armday.am



loading...