Լուկակու. Իմ կուռքն Ադրիանոն էր


Լուկակու. Իմ կուռքն Ադրիանոն էր
Փետրվար 6 22:15 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ փոքր ժամանակ ֆուտբոլային իր կուռքը «Ինտերի» հարձակվող Ադրիանոն էր.

«Ինձ միշտ էլ դուր են եկել բրազիլացի ֆուտբոլիստները: Երբ փոքր էի, իմ կուռքն Ադրիանոն էր: Այդ ժամանակ ես նման էի նրան: Ֆիզիկապես ամուր էի ու լավ էի խաղում ձախ ոտքով: Հույս ունեմ, որ Ադրիանոն կվերադառնա խաղադաշտ»,- բելգիացու խոսքերը մեջբերում է «Tribalfootball»-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Ադրիանոն ժամանակին հանդես է եկել «Ինտերում», սակայն ալկոհոլից կախվածություն ունենալու պատճառով կարիերան անկում է ապրել: