Մուհամեդ Ալիին որակազրկել են


Մուհամեդ Ալիին որակազրկել են
Փետրվար 6 21:22 2018

Բրիտանացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին որակազրկվել է 2 տարով հակադոպինգային կանոնները խախտելու համար:

Ալիի տված դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել 2017 թվականի ապրիլին:

21-ամյա բռնցքամարտիկի օրգանիզմում արգելված ստերոիդ է հայտնաբերվել: Նախորդ տարվա հոկտեմբերին Ալին ժամանակավորապես հեռացվել էր բոլոր մրցաշարերից:

Այնուամենայնիվ, բրիտանացին մտադիր է վերադառնալ մեծ սպորտ և մասնակցել 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին: