Դե Խեան ՄՅՈւ-ի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում


Դե Խեան ՄՅՈւ-ի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում
Փետրվար 6 20:32 2018

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ակումբի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջել:

Իսպանացի դարպասապահը ցանկանում է շաբաթական վաստակել 375 հազար ֆունտ ստերլինգ:

Ներկա պահին Դե Խեայի աշխատավարձը ՄՅՈւ-ում կազմում է 275 հազար ֆունտ ստերլինգ: Նրանից բարձր աշխատավարձ «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում են միայն Պոլ Պոգբան և Ալեքսիս Սանչեսը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է 31 հանդիպման: