Ռեալը ցանկանում է Ազարի գործարքի մեջ ներառել Բենզեմային


Ռեալը ցանկանում է Ազարի գործարքի մեջ ներառել Բենզեմային
Փետրվար 6 19:22 2018

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով և ցանկանում է վերջինիս գործարքի մեջ ներառել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:

Ըստ «Tribalfootball»-ի` «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ է վարել «ազնվականների» հետ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Բենզեման մասնակցել է 24 հանդիպման, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: