1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անդրադարձել են Չինարիի ուղղությամբ դիվերսիային

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել:

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան: Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին ՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:

 

loading...
Լրահոս
Վլադիվոստոկում փլուզվել է կառուցվող առևտրի կենտրոնի հարկերից մեկը Աշուն և տաք շոկոլադ.ամենահամեղ բաղադրատոմսերը Ուշադիր եղեք ներկրված միրգ գնելիս. իմացեք, թե ինչ են նշանակում այս պիտակները Արցախում երեկ մահացած զինվորներից մեկը ինքնասպանություն է գործել Ընտրությունների ժամանակ Facebook-ը եղել է Քլինթոնի կողմից. Թրամփ Խնձորուտ համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին «Հայրեր և որդիներ» օպերացիան Ջերմուկում 20 ուշագրավ փաստ Հելոուինի մասին Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Կազմվել է 2017 թվականի աշխարհի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը Ոստիկանությունը պարզել է անգղի ապօրինի որս կատարողի ինքնությունը Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ինչպես մեծացնել շրթունքները վայրկյանների ընթացքում Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ 2017-ի վերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի 6.7 միլիոն ԱՄՆ դոլարի ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Ռաքքայի ազատագրումն ԻՊ-ից Անչափ համեղ դեղձով թխվածք.բաղադրատոմս Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Գրին քարտի խաղարկության կեղծ նամակներ են շրջանառվում Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 22-ի դրությամբ Գոռ Մինասյանն էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն Apple-ը iPhone X-ի բյուջետային տարբերակ է մշակում Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատար է «Վրացական երազանքի» թեկնածուն Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական ՀԿ և 24 լրատվամիջոց