ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը


ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը
Փետրվար 6 14:41 2018

Aravot.am-ի տեղեկություններով, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ծառի տակ մնացած երեխայի հոր ինքնությունը նույնպես ԴՆԹ-ով հաստատվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, որը Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.: