Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում. Ն. Փաշինյան


Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում. Ն. Փաշինյան
Փետրվար 13 20:27 2017

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել.

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացանք Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։

Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։

Այնուամենայնիվ Արթուրին տեսանք. նա քնած էր, պահվում է առանձին հիվանդասենյակում։

Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել։

Հիշեցնենք, որ առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին թույլ չեն տվել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «hաց բերող» Արթուր Սարգսյանի հետ: