1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայաստանը՝ տնտեսապես չափավոր ազատ երկիր

Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Հիմնադրամի վերլուծաբան Թորի Ուայթինգի խոսքով՝ զեկույցում հաշվի են առնվել օրենքի գերակայությունը, կառավարության կողմից իրականացվող տնտեսության կարգավորման աստիճանն ու շուկայի ազատությունը.

«Հայաստանն ունի նույն խնդիրները, որոնք բնորոշ են Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրների համար, երբ հարցը վերաբերում է կառուցվածքային բարեփոխումների եւ օրենքի գերակայությանը: Հենց օրենքի գերակայության եւ դատական անկախության անբավարար մակարդակն է այն կարեւոր բաժանարար սահմանը, որը տարբերակում է իրական զարգացած երկրները զարգացողներից»:

Նախկին խորհրդային երկրներից ցուցակի առաջատարներն են մերձբալթյան պետություններն ու Վրաստանը: Դրանց հետեւում են Հայաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Վերջինիս հայտնվելը տնտեսապես չափավոր ազատ պետությունների ցուցակում, չնայած երկրում տիրող մարդու իրավունքների լուրջ ճնշումներին, վերլուծաբանը բացատրում է մոտեցման տարբերությամբ. «Տնտեսական ազատությունների» զեկույցում հաշվի չի առնվել քաղաքական ազատությունների աստիճանը:

Հետխորհրդային բոլոր մյուս պետությունների տնտեսությունն անազատ է ճանաչվել: Թորի Ուայթինգի խոսքով, ցուցակում երեւում է ակնհայտ տարբերակումը երեք խմբերի.

«Մենք ունենք երկրներ, որոնք իրոք առաջ են ընթանում՝ Վրաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ունենք պետություններ, որոնք փորձում են առավելագույնը ստանալ ազատականացնելով իրենց տնտեսությունները, սակայն, միաժամանակ ունենք երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը, որոնք բախում են տեղում՝ չցանկանալով որեւէ կերպ ազատականացնել իրենց շուկաները»:

Վերլուծաբանի խոսքով, երկու տասնամյակից ավելի շարունակվող «Տնտեսական ազատություններ» զեկույցի հրապարակումը պարզ ապացուցում է, որ երկրի տնտեսական ազատությունն ուղղակիորեն կապված է պետության բարգավաճման, ժողովրդի կյանքի որակի եւ առողջության հետ: Ցուցակի առաջատարներն են Հոնկոնգը, Սինգապուրն ու Ներ Զելանդիան: Առավել անազատ երկրներն են Կուբան, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան:

loading...
Լրահոս
Փետրվարի 18-ի աստղագուշակ Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել Դափնու տերևը՝ մազաթափության դեմ 13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ Քանի գիծ կա ձեր դաստակին՝ 4, թե 3. ստուգեք և իմացեք՝ ինչ է դա նշանակում Ծնողներ, ուշադիր եղեք. ՍԱ երեխաների մոտ առաջացնում է լրջագույն առողջական խնդիրներ Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում Ամերիկյան ծովակալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին Որքա՞ն ճարպ պետք է ունենա գրավիչ կինը Հորոսկոպի 3 նշան, որոնց չի կարելի վստահել Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը Պոգբան մտադիր չէ հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից Այս միջոցները Ձեզ ընդմիշտ կազատեն չափից ավելի քրտնելու խնդրից Մոռացեք սպիների մասին. հեռացրեք դրանք այս բնական միջոցների օգնությամբ Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել Փհենչհան-2018. 8-րդ օրվա մեդալային հաշվարկ Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար Մթերքներ՝ հեմոգլոբինի բարձրացման համար Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 10 ոսկե կանոն միշտ անթերի տեսք ունենալու համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է