Ալեքսանյանը նեղացել է


Ալեքսանյանը նեղացել է
Փետրվար 6 11:42 2018

ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կտրականապես հրաժարվեց պատասխանել որևէ հարցի` ո՛չ Հարկային օրենսգրքի, ո՛չ ծխախոտի սահմանափակումների վերաբերյալ:

Նա լրատվամիջոցներին մեղադրեց իր դեմ իրականությանը չհամապատասխանող նյութեր հրապարակելու մեջ:

Ս.Ալեքսանյանը դժգոհեց, որ ԶԼՄ-ներով լուրեր են տարածվել, թե իրեն պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքով բարձված բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունից հետ են ուղարկել Հայաստան` այդ ապրանքների բարձր արժեքի պատճառով։

«Սուտ-սուտ բաներ եք գրում, գրում եք, որ մեր տեքստիլի արտադրությունը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել, բայց ոչ մի բան էլ չի եղել»,- ասաց Ալեքսանյանը:

Հիրավի մեծ «կորուստ» ԶԼՄ-ների համար: 

Armday.am