Հաշմանդամների բողոքը տեղ հասավ. «Ժողովուրդ»


Հաշմանդամների բողոքը տեղ հասավ. «Ժողովուրդ»
Փետրվար 6 09:09 2018

«Ժողովուրդ»  թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային: Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը փորձում է ոլորտից դուրս մղել հնաբնակներից գերմանական «OTTO-BOCK» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին:

Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ բողոքի ակցիայից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել պրոթեզավորման ոլորտով, մասնավորապես վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելել են մրցույթում հաղթած կազմակերպություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է կատարվածը՝ տեղեկացնելով, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները Ս.Սարգսյանին ուղղված նամակի հետքերով «այցելել են ինչպես մրցույթի մասնակից «Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ եւ հաշմանդամների աջակցության «Սատար» ՀԿ, այնպես էլ մրցույթին առնչվող գերատեսչություններ: Հարցի ուսումնասիրությունն այս պահին ընթացքի մեջ է»:

Ի դեպ, այսօր նախարարությունը խոստացել է վերջնական արդյունքները հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...