Հռոմի պապն Էրդողանին նվիրել է խորիմաստ մեդալիոն


Հռոմի պապն Էրդողանին նվիրել է խորիմաստ մեդալիոն
Փետրվար 5 23:05 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Վերջին 59 տարվա մեջ Թուրքիայի առաջին նախագահի՝ Էրդողանի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը շարունակվել է շուրջ մեկ ժամ:

Դռնփակ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապն Էրդողանին է տվել բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու վիշապը:

«Սա խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի վիշապին: Սա խորհրդանիշն է խաղաղության, որը կառուցվում է կարգուկանոնի և արդարության հիմքի վրա»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը: