Ինձ համար բարդ է ընտրել ՊՍԺ-ի և Ռեալի միջև.Բեքհեմ


Ինձ համար բարդ է ընտրել ՊՍԺ-ի և Ռեալի միջև.Բեքհեմ
Փետրվար 5 22:50 2018

Մադրիդի «Ռեալի» և ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թիմերի դիմակայության մասին:

«Ռեալի» համար բարդ կլինի, քանի որ ՊՍԺ-ն հիանալի մարզավիճակում է: Սա լուրջ պահ է մադրիդցիների համար, քանի որ նրանք սիրում են Չեմպիոնների լիգան: Ակումբում հիանալի ֆուտբոլիստներ են հավաքված: Այդպիսի պահերին թոփ խաղացողները պետք է ցուցադրեն իրենց:

Հանդիպումներն անհավանական են լինելու: Բարդ է ընտրել, թե ում երկրպագել, քանի որ սիրում եմ երկու ակումբներին էլ: 4 տարի եմ անցկացրել Մադրիդում և ոչ այնքան երկար ժամանակ ՊՍԺ-ում, սակայն հաճելի էր Ֆրանսիայի չեմպիոն դառնալը: Սիրում եմ երկու ակումբներին և նրանց երկրպագուներին»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է Marca-ն: