Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ


Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ
Փետրվար 5 21:18 2018

Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է երկու հայ: Այդ մասին հաղորդում է Բերիո Հայոց թեմը: Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը և վերջին երկու օրերի ընթացքում գնդակոծության ել ենթարկում Դամասկոսի բնակելի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը: