ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների թեման կդառնա մյունխենյան կոնֆերանսի առանցքային հարցը


ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների թեման կդառնա մյունխենյան կոնֆերանսի առանցքային հարցը
Փետրվար 5 20:43 2018

Եվրոպական միության փոխգործակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կդառնա անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսի գլխավոր թեմաներից մեկը. ֆորումին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 500 քաղաքական գործիչներ և բիզնեսի ներկայացուցիչներ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել են ֆորումի կազմակերպիչները:

«2018 թվականի կոնֆերանսի օրակարգում առանձնանում է Եվրոպական միության հնարավորությունների ապագայի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների թեման»,- նշված է տեղեկատվության մեջ: Բացի այդ, ֆորումի մասնակիցները կքննարկել Մերձավոր Արևելքում և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը:

Անվտանգության հարցերով մյունխենյան կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 16-18-ը: