Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն


Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Փետրվար 5 12:43 2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Դրանք տեղի կունենան 2018 թվականի ապրիլի 11-ին, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հարկ է նշել, որ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին և իշխող «ԵՆԻ Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին Ի. Ալիևն է։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգված է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի։