Արմավիրի մարզում 2 հոգու կյանք խլած ավտովթարի պահը տեսախցիկը ֆիքսել է (տեսանյութ)


Արմավիրի մարզում 2 հոգու կյանք խլած ավտովթարի պահը տեսախցիկը ֆիքսել է (տեսանյութ)
Փետրվար 5 11:46 2018

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 3-ին Ամավիրի մազրզում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվում մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ Մեծամորի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել էին Mercedes մակնիշի 91 RP 091 համարանիշի և Mercedes մակնիշի 74 TT 999 համարանիշի ավտոմեքենաները: