Ծնվել է Քայլի Ջենների դուստրը (տեսանյութ)


Ծնվել է Քայլի Ջենների դուստրը (տեսանյութ)
Փետրվար 5 09:11 2018

Մոդել, հեռուստաաստղ Քայլի Ջեները դուստր է ունեցել: Այս մասին նա գրել է իր Instagram-ում եւ տեսահոլովակ հրապարակել։

«Ես ներողություն եմ խնդրում՝ իմ հղիության մասին չբարձրաձայնելու համար: Իմ կյանքում այս նոր դերի համար ես կարիք ունեի նախապատրաստվելու առանց սթրեսի, դրական եւ առողջարար ճանապարհով: Ես չէի պլանավորել ոչ մի վճարված հայտարարություն: Ես գիտեի, որ իմ փոքրիկը զգալու է յուրաքանչյուր սթրես եւ էմոցիա: Այսպիսով, ես որոշեցի իմ այս երջանկության մասին այս կերպ հայտնել: 

Հղիությունն ամենագեղեցիկ, հզոր եւ կյանքը փոխող փորձն էր, որ ես ունեցել եմ իմ ամբողջ կյանքում եւ ես կկարոտեմ այն: Ես գնահատում եմ իմ ընկերներին եւ հատկապես ընտանիքի անդամներին, որոնք օգնեցին իմ հղիությունը որքան հնարավոր է գաղտնի պահել: Իմ գեղեցիկ եւ առողջ աղջիկը ծնվել է փետրվարի 1-ին, եւ ես չէի կարողանում համբերել, թե երբ եմ այդ մասին հայտնելու»:

 



loading...