Տղամարդը որոշել է բաժանվել կնոջից սոցցանցում կատարած գրառման պատճառով


Տղամարդը որոշել է բաժանվել կնոջից սոցցանցում կատարած գրառման պատճառով
Փետրվար 4 18:12 2018

Սոցիալական ցանցում կնոջ չմտածված գրառումը դարձել է ամուսնալուծության պատճառ: Ամուսինը տեսել է տղամարդու դերի վերաբերյալ կնոջ մեկնաբանությունն ու հայտարարել, որ ամուսնալուծվում է:

Կինն իր էջում գրել է. «Տղամարդը ծախսվող նյութ է, մսի կտոր, որն անհրաժեշտ է աշխատանքի և պատերազմի համար, իսկ կինը՝ բարձրակարգ տեսակ է, որին տղամարդն ապահովում է գումարով»:

Պատահաբար տեսնելով գրառումը՝ ամուսինը որոշել է բաժանվել՝ չնայած երջանիկ ընտանեկան կյանքին: Ամուսինը նշել է, որ հասկացել է իր սխալը՝ իր վրա վերցնելով համատեղ կյանքի բոլոր ծախսերը և որևէ ներդրում չպահանջելով կնոջից: