Դուք հենց սկզբից մասնավոր դյուքան եք նախատեսել ոչ թէ դաշինք. Հայրիկյանի ակնարկը


Դուք հենց սկզբից մասնավոր դյուքան եք նախատեսել ոչ թէ դաշինք. Հայրիկյանի ակնարկը
Փետրվար 13 17:38 2017

Սրանք լուրջ մտավոր խնդիրներ ունեն՝ հիվանդ երեւակայություն, հիվանդագին ինքնասիրահարվածություն եւ ընդգծված այլատացիություն: Որպէսզի այլ բառ չասեմ պիտի օգտագործեմ եզր, որն անդառնալի դատապարտում չէ։ ՀԻՎԱՆԴ ԵՆ, իսկ հիվանդությունը մարդկային երեւույթ է ու կարելի է բուժել կամ դրանից ինքնաբուժուել։
Իրենց հետ համագորակցած, առաջին քայլերը կատարած կուսակցություններին արտամղում են արդեն կայացած դաշինքից, հետո բոլորին կոչ են անում միանալ իրենց՝ <<Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:>>։
Տղերք, իրեն հարգող գաղափարական գործիչը որ միանյ ձեր անուններն հավերժացնող դաշինքին, էդ ախմախ անուանը իր անու՞նն էլ պիտի ավելանա։ Իսկ եթէ ինքն իր նպատակներն ու սկզբունքներն ավելի կարեւոր է համարում, քան իր անունը, ի՞նչ, պիտի ձեր անունների կողքին գրեք իր սկզբու՞նքը։ Դուք հենց սկզբից մասնավոր դյուքան եք նախատեսել ոչ թէ դաշինք։ Խոչընդոտներ եք ստեղծում, որպէսզի հետո ձեր եւ ձեզ հավատացողների ճիգերն ու ժամանակը դրա վրա վատնեք։
Դուք փոփոխութիւննե՞ր եք ուզում, թէ՞ ուզում եք իշխանությունների տեղը դուք նստել։ Էդ ի՞նչ երկարաժամկետ <<ծրագրեր>> եք մեջտեղ գցել։ Այսօրվանները պակա՞ս սիրուն խոսքեր են կիրառում։ Դուք իշխանութիւնների պարտադրած ապօրինի սահմանադրության (այսինքն՝ իրենց կանոնների պայմաններում) պիտի ծրագրե՞ր իրականացնեք։
Ես ձեր չեկիստ պապաներին եմ ճանաչել։ Գոնե ինձ չեք խաբի։ Դուք աթոռի համար մեկ տեղ ավելի ունենալու համար հիմնադիր եռյակի անդամ կուսակցություններին՝ ՀԴԿ-ին (Արամ Սարգսեան) եւ ԵՀ-ին (Վիկտոր Դալլաքեան) վանեցիք ու դեռ հավակնություննե՞ր ունեք։
Ինչքան էլ գեղեցիկ ճամարտակեք, այս խեղկատակությունից թուլափայ եք ստանալու միայն, ինչի էլ արժանի եք։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գրառումը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհհաննիսյանը ստորագրել են դաշինք, որով մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին: