Ռիհաննան Լոնդոնում աջակցել է Արսենալին` Էվերթոնի հետ խաղում.լուսանկարներ


Ռիհաննան Լոնդոնում աջակցել է Արսենալին` Էվերթոնի հետ խաղում.լուսանկարներ
Փետրվար 4 13:45 2018

Հայտնի երգչուհի Ռիհաննան ներկա է գտնվել Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրի` «Արսենալի» և «Էվերթոնի» միջև կայացած խաղին:

«Զինագործների»` 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո, համաշխարհային աստղը հանդիպել և լուսանկարվել է լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների հետ:

Մասնավորապես, երգչուհու հետ լուսանկարներ են հրապարակել Մեսութ Օզիլն ու Շկոդրան Մուստաֆին:

Հիշեցնենք` Լոնդոնում երեկ կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: