Գևորգ Դավթյանը նշանակվել է ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ


Գևորգ Դավթյանը նշանակվել է ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ
Փետրվար 13 17:17 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայից պատանիների հավաքականի մարզչական կազմը եւս մեկ մասնագետով համալրելու առաջարկ եղավ. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:

Առաջարկվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գեւորգ Դավթյանի թեկնածությունը:

Հենց տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվեց իր համաձայնությունը: