Արսենալ-Էվերթոն խաղի ամենատպավորիչ պահերը.լուսանկարներ


Արսենալ-Էվերթոն խաղի ամենատպավորիչ պահերը.լուսանկարներ
Փետրվար 4 12:01 2018

Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:

6-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: 14-րդ րոպեին Լորան Կոսելնին խփեց «զինագործների» երկրորդ գոլը, իսկ 19-րդ րոպեին Աարոն Ռեմսին հաշիվը դարձրեց խոշոր:

37-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ իր նորամուտն «Արսենալում» նշող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Փոխարինման մտած Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրճատեց հաշվի տարբերությունը` դարձնելով 4:1:

«Արսենալին» շատ ժամանակ չպահանջվեց 4 գնդակի առավելությունը վերականգնելու համար: 74-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցումների յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց` օգնելով Ռեմսիին այս խաղում խփել իր երրորդ գոլը:

Արսեն Վենգերի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 45 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականով: «Էվերթոնը» 31 միավորով 10-րդ տեղում է:

«Արսենալ»-«Էվերթոն»` 5:1

Գոլերը` Ռեմսի (6, 19, 74), Կոսելնի (14), Օբամեյանգ (37) - Կալվերտ-Լյուին (64)



loading...