Հոնկոնգը թաղվում է աղբի մեջ


Հոնկոնգը թաղվում է աղբի մեջ
Փետրվար 4 12:17 2018

Հոնկոնգում կտրուկ սրվել է կուտակվող աղբի խնդիրը: Մեծ Բրիտանիայի նախկին գաղութը, որը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ եւ տնտեսապես հաջողակ տարածաշրջաններից մեկը, օրեցօր ավելի ու ավելի է աղբոտվում 24 տեսակ կարծր թափոնների ներմուծման՝ Չինաստանի կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Տեղի իշխանությունները բացեիբաց խոսում են «աղբի» խնդիրը լուծելու իրենց անկարողության մասին, նշելով, որ Հոնկոնգում հողը չի բավականացնում թափոնների վերամշակման արդյունավետ ինդուստրիա ստեղծելու համար: Քննադատներն իրենց հերթին նշում են, որ վարչակազմը բավարար ջանքեր չի գործադրում աղբի օգտահանման համակարգը զարգացնելու համար:

Daily Mail-ի տվյալներով՝ Հունկոնգն ընդհուպ մինչեւ 2017 թվականը Չինաստանի տարածք էր տեղափոխում աղբի մոտավորապես 90 տոկոսը: Այժմ շրջանի սեփական աղբավայրերը լեփ-լեցուն են:

Հավելենք, որ Հոնկոնգի միջին վիճակագրական բնակիչն օրական դեն է նետում 1,4 կիլոգրամ թափոն՝ կրկնակի ավելի, քան ասիական մյուս քաղաքների՝ այդ թվում՝ Տոկիոյի, Սեուլի եւ Թայբեյի ռեզիդենտները: