Օդանավակայանում ռուսական և թուրքական օդանավերը քիչ է մնացել բախվեն միմյանց


Օդանավակայանում ռուսական և թուրքական օդանավերը քիչ է մնացել բախվեն միմյանց
Փետրվար 4 12:04 2018

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 և թուրքական Pegasus օդանավերի միջև վտանգավոր մոտեցում է գրանցվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ռուսական ինքնաթիռի վայրէջքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ:

Մոսկվայից ժամանող ռուսական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով և հայտնվել է օդ բարձրացող ինքնաթիռի հետագծի վրա: Ստամբուլից Իզմիր ուղևորվել պատրաստվող և օդ բարձրացող թուրքական ինքնաթիռի օդաչուն ստիպված է եղել կտրուկ դեպի աջ շրջվել՝ բախումից խուսափելու համար:

Ռուսական ինքնաթիռն էլ այդ ընթացքում հակառակ ուղությամբ է թեքվել: Ինքնաթիռները գտնվել են ընդամենը 250 մետր հեռավորությամբ: Դրանից հետո ռուսական ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: