Գագիկ Բեգլարյանի որդին թաղապետ կդառնա՞


Գագիկ Բեգլարյանի որդին թաղապետ կդառնա՞
Փետրվար 3 12:37 2018

hayeli.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ տրանսպորտի նախկին նախարար,Երևանի նախկին քաղաքապետ,Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի որդին՝Հրանտ Բեգլարյանը շոտով նոր պաշտոն կստանա:Վերջինս կնշանակվի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Հրանտ Բեգլարյանը այժմ զբաղեցնում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանը զբաղվում էր հոր բիզնեսների ղեկավարմամբ։

Նշենք նաև ,որ ըստ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի,վարչական շրջանների ղեկավարի պաշտոնի նշանակումը վերապահված է Երևանի քաղաքապետին:

Հավելենք, որ փոփոխություններ նախատեսված են նաեւ այլ վարչական շրջաններում: