Ես դեռ անելինքեր ունեմ այս ազգի համար. դերասանը՝ իր «մահվան» լուրերի մասին


Ես դեռ անելինքեր ունեմ այս ազգի համար. դերասանը՝ իր  «մահվան» լուրերի մասին
Փետրվար 3 12:22 2018

Հեռուստադիտողին հեռուստասերիալներից, գեղարվեստական ֆիլմերից ծանոթ դերասան, սպորտսմեն Էրիկ Օհանյանն, այսօր վաղ առավոտից զանգեր է ստանում: Միացյալ Նահագներից մինչեւ Ռուսաստանի Դաշնություն, զանգահարողներին անհանգստացրել է լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումը. Ցավալի լուր. Մահացել է սիրված սպորտսմենը՝ «Հրեշտակների Դպրոցի» հայտնի Մանվելը:


Էրիկ Օհանյանը այդ սերիալում մարմնավորում է Մանվելի կերպարը: Armday.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ հրապարակումը չի համապաստախանում իրականությանը եւ իրեն հետ ամեն ինչ կարգին է: «Առավոտ ժամը Անուշ Պետրոսյան «Հրեշտակների Դպրոցի» սցենարիստն է գրել, թե այս ինչ եմ լսել, ինձ ծանոթները լացելով զանգում են, թե ԱՄՆ-ից, թե Սոչիից: Սա երեւի ինչ-որ մեկի չար կատակն է, կամ կան չար ուժեր, որոնք ցանկանում են իմ մահը, նրանց երեք մատի կոմբինացիա ցույց կտամ: Ես դեռ անելինքեր ունեմ այս ազգի համար»,- ասաց Էրիկ Օհանյանը:

Ի դեպ նա դիմում է նաեւ օգտատերերին, խնդրելով օգնել գտնել այն անձանց, ովքեր տարածել են իր մահվան մասին լուրերը: Դերասանը տեղեկացրեց, որ տեղեկատվություն տրամադրողին շնորհակալություն կհայտնի: «Ես բազմաթիվ աշխատանքներ ունեմ անելու, ինչպես իմ գործնական կյանքում, այնպես էլ՝ անձնական: Երկրորդ թոռանս եմ սպասում»,- ասաց Օհանյանը, շնորհակալություն հայտնելով նաեւ այն մարդկանց, ովքեր անհանգստացել էին ապատեղեկատվության տարածումից:

Armday.am