Քիմ Քարդաշյանին բռնացրել են նորածին դստեր հետ զբոսնելիս (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանին բռնացրել են նորածին դստեր հետ զբոսնելիս (լուսանկարներ)
Փետրվար 3 10:38 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հունվարի 15-ին երրորդ անգամ ծնողներ դարձան։ Փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Չիկագոն։ Զույգը մինչ օրս չի հրապարակել փոքրիկի լուսանկարներից։ Սակայն նախօրեին պապարացիներին հաջողվել է բռնացնել Քիմին՝ փոքրիկի հետ զբոսնելիս Լոս Անջելեսում։