«Զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին»․ Արամ Մանուկյանի արձանի շուրջ կրքերը թեժացել են․ «ՀԺ»


«Զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին»․ Արամ Մանուկյանի արձանի շուրջ կրքերը թեժացել են․ «ՀԺ»
Փետրվար 3 09:57 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող եւ առաջիկայում Երեւանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ հայտարարեցին, որ արձանը, մեղծ ասած, խայտառակություն է:

Արձանի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել եւ հարյուրավոր այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչն անհասկանալի եւ անընդունելի է:

Արվեստաբանը կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը եւ հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն նրա տպավորությամբ, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր: «Դա կարծես թելադրանք լիներ, զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին, չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք, որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարված»,- իր տեսակետը հայտնեց հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով կարողացան ապահովել մեծամասնության քվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...