Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»․ «ՀԺ»


Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»․ «ՀԺ»
Փետրվար 3 09:37 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:

Ըստ այդ տեղեկանքի, 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով եւ կազմել 1 մլրդ 64 մլն դոլար:

Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 113 մլն դոլարով եւ կազմել 196 մլն դոլար:

Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: հայաստանի միջոցով ռուսական կապիտալի տեղափոխում ԱՄՆ, թերեւս, պայմանավորված է ՌԴ-ում վարվող, պատկերավոր ասած՝ ոչ այնքան ազատական քաղաքականությամբ, եւ ռուսաստանցի գործարարները կարողանում են օգտվել մեր անհամեմատ ավելի լիբերալ բանկային համակարգի ընձեռած հնարավորություններից:

Անկասկած, այդ գումարների մի փոքր մասը մնում է Հայաստանում, եւ դա ինքնին արդեն դրական երեւույթ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...