Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան․ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձ չի մուծում. «ՀԺ»


Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան․ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձ չի մուծում. «ՀԺ»
Փետրվար 3 09:15 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան: Դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին:

2017-ի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երեւանի աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 մլն 344 հազար 305 դրամը: Նշված գումարից 10 մլն 563 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաեւ 246.886 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

2018-ի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմելէ դատարան եւ միանգամից միջնորդել, որ կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռնի» հաշիվների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում