Սամվել Ալեքսանյանը խորամանկության է դիմում․ «Ժամանակ»


Սամվել Ալեքսանյանը խորամանկության է դիմում․ «Ժամանակ»
Փետրվար 3 09:00 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար:

Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են եւ ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում:

Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կամ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում